-
04.03.2014|
00:13
Պայծառացո, Տէր, զլապտեր հոգւոյ իմոյ որպէս զիմաստուն կուսանացն և շնորհեա պատրաստիլ արթնութեամբ ընդառաջ ելանել երկնաւոր փեսայիդ զի մի մնացից արտաքս որպէս զյիմար կուսանսն։
-
04.03.2014|
00:12
Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։ Մի՞թե կուռք է նա, որին կերտել է արվեստավորը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանություն ու կերպարանք տալով նրան։
-
04.03.2014|
00:09
Եվ այսպես, Սոչիի 2014 թ. ձմեռային օլիմպիադան հետևում է մնացել։ Նրա մարզական արդյունքները, իհարկե, դատողությունների ու վերլուծությունների բավականաչափ նյութ են տալիս։ Բայց հիմա ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես էին փորձում «Օլիմպիադա-2014»-ն օգտագործել Ռուսաստանն ու նրա նախագահին վարկաբեկելու համար, սակայն չհաջողվեց։ Հարց. ինչո՞ւ էր ինչ-որ մեկին պետք, որ Սոչիի խաղերն ինչ-որ բանով մռայլվեին։
-
03.03.2014|
23:59
Չինաստանի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որով դատապարտել է Ռուսաստանի ուժային գործողություններն ՈՒկրաինայում: Չինաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին:
-
03.03.2014|
23:57
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք:
-
03.03.2014|
23:55
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կերչի նեղուցում տրանսպորտային միջանցք կառուցելու հանձնարարական է ստորագրել, որով Թամանյան թերակղզին պետք է կապվի Ղրիմին: Մեդվեդևը շեշտել է, որ դա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պարտադիր պայմանավորվածություններից է և որևէ մեկի կողմից չեղյալ չի համարվել:
-
03.03.2014|
23:51
Ռուսաստանի սևծովյան նավատորմի հրամանատար փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոն Ղրիմում գտնվող ուկրաինական ստորաբաժանումներին ներկայացրել է մինչև վաղը տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ը (Երևանի ժամանակով ժամը առավոտյան 7-ը) Ղրիմի իշխանություններին ենթարկվելու, հեռանալու կամ հանձնվելու վերջնագիր։
-
03.03.2014|
23:10
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսային խոսակցություն է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: ՌԴ վարչապետի մամլո քարտուղար Նատալիա Տիմակովան հաղորդել է, որ շարունակվել է Ուկրաինայի իրավիճակի քննարկումը:
-
03.03.2014|
23:09
Չի կարելի թերագնահատել Ռուսաստանի և ԵՄ-ՌԴ հարաբերությունների դերը ոչ միայն եվրոպական երկրների համար, այլև ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի` հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսը, որ նախագահում է ԵՄ-ում:
-
03.03.2014|
23:07
ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում քննարկում են ՈՒկրաինայի իշխանության ճգնաժամի հաղթահարման և Ղրիմի ինքնավար հանրապետության շուրջ լարվածության թուլացման ճանապարհները: